Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Սերժ Սարգսյանը քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
  • Անփոփոխ մնացած եռյակներ

    Անփոփոխ մնացած եռյակներ

    Եվրոպական գրանդ ակումբները ներքին առաջնություններում որքան էլ զբաղված են լոկալ խնդիրների լուծումով, այնուամենայնիվ, մտոք Եվրոպական լիգաների առաջիկա խաղերի հետ են. ինչ-որ բաներ են չափում-ձևում, ինչ-որ բաներ են «կպած» փորձարկում, սակայն ոչ մեկը մեր մարզիչների խելքի կեսն էլ «չունի», որ հայտարարի, թե իր թիմը խաղում էր կամ խաղաց հնարավորությունների հիսուն տոկոսի չափով: Մի խոսքով, խաղեր են` առանց հայկական գլուխգովանությունների կամ արդարացումների:
  • «Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է» (Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ)

    «Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է» (Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ)

    Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ «Ան Հրանտ» տարիների, ամիսների, օրերի ընթացքում ես հաճախ եմ մտածել Հրանտի բազմալեզու ընկերների մասին։ Ոչ միայն «Հայաստանի դասերի» Անդրեյ Բիտովի մասին։ Վերջին օրերին շատ եմ մտածում ԱՔՐԱՄ ԱՅԻՍԼԻԻ մասին, որին հալածում են Ադրբեջանում նաև իր ընկերոջը` Հրանտին, ջերմությամբ հիշելու և գնահատելու համար։ Վայրենիները նրան զրկել են ժողովրդական գրողի կոչումից... Ի՜նչ ասես։ Դեռ հեռու է, դեռ հեռու է, դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան... Ի՜նչ ասես մի ամբոխի, որը չի ճանաչում հենց իրեն։ Հոշոտելով ո՞ւր պիտի հասնի։ Աքրամ, Հրանտի ձեռքը որպես իմ ձեռք, մեկնում եմ քեզ։ Պինդ կաց... Հեշտ չէ լուսավորիչների ճանապարհը։ Դժվար է գրողի, ճշմարիտ գրողի ճամփան։ Պի՛նդ կաց։
  • Եթե պատմությունը երկրորդ  անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով

    Եթե պատմությունը երկրորդ անգամ է կրկնվում, ապա կրկնվում է ֆարսի տեսքով

    Ասում են` պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Սակայն ժամանակը, որ, ըստ էության, դեպքերի և իրադարձությունների հաջորդականություն է, առանց մարդու միջամտության պատմություն չի դառնում, առավել ևս «կրկնվելու սովորություն» չի ունենում։ Եթե 50-60 տարի առաջ կատարված մի իրադարձություն ընդհանուր գծերի նմանությամբ կրկնվում է, ապա դա կա՛մ բարեբախտություն է, որը հնարավորություն է տալիս մարդուն կամ ժողովրդին նախ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձության առնչությամբ թույլ տրված սխալը կա՛մ թերացումը վերացնել, կա՛մ դժբախտություն, քանի որ առաջինից հետո մարդը կամ ժողովուրդը համապատասխան դաս չեն քաղել այդ միջանկյալ ժամանակահատվածում և չեն իմաստնացել ու հետևաբար «պատմության կրկնությունը» ճակատագրական` քաղաքական ու բարոյական անդառնալի կորստի պատճառ է դարձել։
  • Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Փետրվարի 12-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետությունում ձյուն է տեղում միայն Թալինի տարածաշրջանում: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Երկրաշա՞րժ, թե՞ միջուկային փորձարկում ԿԺԴՀ-ում

    Երկրաշա՞րժ, թե՞ միջուկային փորձարկում ԿԺԴՀ-ում

    Հարավային Կորեայի և ԱՄՆ երկրաբանները հայտնել են Հյուսիսային Կորեայում գրանցված 4,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ երկրաշարժը մարդածին է, և այն միջուկային զենքի փորձարկման հետևանք է։ Հունվարին Փհենյանը հայտարարել էր, որ միադիր է անցկացնել 3-րդ միջուկային փորձարկումը՝ չնայած հնարավոր հետևանքների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախազգուշացումներին։
  • Ով կփոխարինի Հռոմի պապին

    Ով կփոխարինի Հռոմի պապին

    Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո, դիտորդները ենթադրություններ են անում կաթոլիկ եկեղեցու հետագա ժառանգորդի մասին։ Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, մեծ է հավանականությունը, որ հաջորդ Հռոմի պապ կդառնա Լատինական Ամերիկայի ներկայացուցիչը, որտեղ ապրում է աշխարհի կաթոլիկների ավելի քան 40 տոկոսը։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաև Սան Պաուլուի արքեպիսկոպոս Օդիլո Շերերայի և արգենտինացի Լեոնարդո Լեոնարդո Աանդրիի անունները։
  • Օբաման հանդես կգա տարեկան հաշվետվությամբ

    Օբաման հանդես կգա տարեկան հաշվետվությամբ

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Կոնգրեսում հանդես կգա ամենամյա զեկույցով՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը։ Այդ նպատակով Օբամային համապատասխան հրավեր է ուղարկվել ներկայացուցիչների պալատի խոսնակի կողմից։ Որպես կանոն, այդ ուղերձներում ԱՄՆ նախագահը տեղեկացնում է երկրի իրավիճակի, ինչպես նաև միջազգային զարգացումների մասին։
  • Պայթյուն թուրք-սիրիական սահմանին

    Պայթյուն թուրք-սիրիական սահմանին

    Թուրքական իշխանությունները հայտնել են այն մասին, որ Սիրիայի հետ սահմանին միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 10 սիրիացի և Թուրքիայի 3 քաղաքացի։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Պայթյունը տեղի է ունեցել սահմանակետին՝ այն հիմնական ճանապարհի վրա, որը նախատեսված է սիրիացի փախստականների վրա, ովքեր փորձում են օթևան գտնել Թուրքիայում։ Բացի այդ, այդտեղ բեռներ են տեղափոխում՝ սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
  • Մեր «քյարը»

    Մեր «քյարը»

    -Որիդ էլ ընտրենք, էս չագուջներից մեկն ա լինելու մեր «քյարը»: